Պատմագիտական առասպելաբանություն

Այսօր Համացանցում ինչ-որ նյութ փնտրելիս մտա Մատենադարանի կայքը` : Հայ գրավոր մշակույթի հիմնական ճյուղերի վերաբերյալ ներածական հոդվածներ է չպարունակում բաժինը:
Ինչեւէ, ինձ ուշադրությունը գրավեց Բաբկեն Հարությունյանի (դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ) «ՊԱՏՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ուսումնասիրությունը, հատկապես «Աշխարհացույց»-ին վերաբերող մասը: Հեղինակը փորձում է հիմնավորել, որ «Աշխարհացույց»-ի հեղինակը ոչ թե Անանիա Շիրակացին է (7-րդ դար), այլ Մովսես Խորենացին (5-րդ դար): Դե լավ, փորձում է թող փորձի, կարելի է ընդունել նրա տեսակետը, կամ էլ չընդունել` վիճարկելով նրա բերած փաստարկները:

Բայց պրն Հարությունյանի մի քանի մտքերն ինձ թողեցին իսկական շոկի մեջ: Մեկը մյուսի հետեւից թեզեր են առաջ քաշվում, որոնք որեւէ հիմնավորում չունեն եւ ոչ մի աղբյուրում, եւ միայն մեր վաստակաշատ պատմաբանի երեւակայության ծնունդ են:

Այսպես, պարզվում է, որ
1. «Աշխարհացոյց»-ի ստեղծումը հետապնդել է շատ ավելի կարևոր խնդիրներ, քան մենք պատկերացնում ենք։«Աշխարհացոյց»-ում Մեծ Հայքի մանրամասն նկարագրությունը եղել է 482-84 թթ. Հայոց ապստամբության պարագլուխների համար քաղաքական ծրագիր։
2. Սահակ Բագրատունին՝ Պատմահոր մեկենասը, Մովսես Խորենացուն ...հանձնարարել է գրել ոչ միայն «Պատմութիւն Հայոց»-ը, այլև Մեծ Հայքի աշխարհագրական նկարագրությունը։
3. Եթե «Պատմութիւն Հայոց»-ը դարձավ ապստամբների ձեռքին գաղափարական զենք, ապա երկրորդը«Աշխարհացոյց»-ը քաղաքական ծրագիր էր, թե Հայաստանի քաղաքական անկախությունը վերականգնելիս ինչ սահմաններում և տարածքում պետք է հաստատվեր Հայոց թագավորությունը։

Ահա, այսպես` ոչ ավել, ոչ պակաս...
Բնական է, կասեն շատ մանր հարց է, մասնավոր խնդիր, չարժի սրա վրա ուշադրություն դարձնել: Գուցե... Բայց այդ մանր բաներից է գոյանում մեր հայաստանյան հայագիտության վարկանիշը...

Ինչու՟մեր պատմաբաններն անպայման պետք է պատմական հեքիաթներ ստեղծել: Մի՟թե նրանք չեն գիտակցում, որ դրանով նրանք վարկաբեկում են հայաստանցի ուսումնասիրողների համբավը, հայաստանյան հայագիտության վարկը: Հետո էլ զարմանում են, ինչու օտարերկրյա ուսումնասիրողները մեր հայագետներին լուրջ չեն ընդունում...

Իհարկե, ամենահեշտ ճանապարհն է Արմեն Այվազյանի օրինակով օտարերկրյա ուսումնասիրողներին մեղադրել «պատվիրակված» եւ «ծախված» լինելու մեջ: Գուցե եւ այդպես է, բայց արդյո՟ք այդ հանգամանքը պետք է ների մեր պատմագիտական տհասությունը...

© 
постоянный адрес: http://www.miacum.ru/gazeta/2007/12/27/42544
Миацум.Ру