ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՀՐԱՎԻՐՎԻ ԲԱՔՈՒ
Փետրվարին անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո Հայաստանի նախագահը կհրավիրվի Բաքու:
Այդ մասին «Ազատությունե ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է TRACECA-ի մշտական միջկառավարական հանձնաժողովում Ադրբեջանի ազգային քարտուղար Ակիֆ Մուսթաֆաեւը:

Նշելով, որ դեկտեմբերի 12-13-ը Աստանայում անցկացված համաժողովը որոշում է ընդունել TRACECA-ի 15-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը 2008 թվականի սեպտեմբերին Բաքվում անցկացնելու վերաբերյալ, Մուսթաֆաեւը հավելել է. - «Համաձայն ընթացակարգային կանոնների, հյուրընկալող երկրի` Ադրբեջանի նախագահը պետք է միջոցառմանը անձամբ հրավիրի TRACECA-ում ընդգրկված պետությունների ղեկավարներին: Միայն բացառիկ դեպքերում է Եվրամիությունը միջամտում եւ ստանձնում միջոցառմանը չհրավիրվածների մասնակցության կազմակերպումըե:

Նա նշել է, որ Հայաստանը նախապես դեմ էր Բաքվում հոբելյանական գագաթնաժողովի անցկացմանը, սակայն երբ Ղազախստանը հանել է իր հայտը` այլ թեկնածու չի մնացել:

«Իր հերթին, Ադրբեջանը խոստացել է պահպանել գագաթնաժողովի անցկացման բոլոր կանոններըե, - ասել է Մուսթաֆաեւը եւ հիշեցրել, որ 1998 թվականին նույնպես Հայաստանի նախագահը հրավիրված էր Բաքու` TRACECA-ի գագաթնաժողովին, սակայն նրա փոխարեն ժամանել էր վարչապետը:

Ներկայումս TRACECA-ում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ղազախստանը, Ղրղըստանը, Թուրքիան, Տաջիկստանը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը:
© 
постоянный адрес: http://www.miacum.ru/gazeta/2007/12/27/14240
рубрики: АрмЛента
Миацум.Ру