Այս հատվածը  (о Гарни)

Այս հատվածը այստեղեց է՝


QUOTE

Մեր իրազեկ աղբյուրների տեղեկացմամբ` մեծածավալ հատումների պատվիրատուն այս անգամ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն է: Նրա պատվերով տեղացիները հատում են ժայռերը եւ այն փոխադրում Գառնի բանավանի տարածք, որտեղ 2-3 օրվա ընթացքում հատված քարերը կուտակելուց հետո փոխադրում են Արտաշատ: Նույն աղբյուրները հայտնեցին, որ փոխվարչապետն այն օգտագործում է Արտաշատում սեփական «Սուրբ Հովհաննես» եկեղեցին եւ առանձնատունը կառուցելու համար: Հ. Աբրահամյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը մամուլին տեղեկացրեց, որ նախարարի հովանավորությամբ, իրոք, եկեղեցի է կառուցվում Արտաշատում, բայց ոչ այդ քարերով:

Փոխվարչապետը միակը չէ, ով «հիացած» է «Քարե սիմֆոնիայի» գեղեցկությամբ եւ ցանկանում է նրանով զմայլվել ամեն օր: Հատված ժայռերով է այս պահին Գառնու իր առանձնատունը կառուցում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Գեղագետը, թերեւս, կարծում է, որ առ ժամանակ հետո զբոսաշրջիկները Գառնի կայցելեն ոչ թե Հեթանոսական տաճարով ու «Քարե սիմֆոնիայով» զմայլվելու համար, այլ իր առանձնատունը տեսնելու:



Էս գժանոց ա, բրո: պիզդեց, շոկի մեջ նստած եմ՝
user posted image
Փարավոն Միրզոյանի արանձնատունը
user posted image
Ու սրանից հետո դա դեռ միամիտ աչկերով նայում ու ասում է թե տեղյակ չեմ, գյուղացիները որպես թթվի քար են տարել:

Փաստորե Սերժի տեղակալը ու ագային պատկերասրահի տնօրենը թուրքերից ոչինչով չեն տարբերվում: Սրա համար մինիմում էս մարդկանց գործից տշել է պետք:

Առաջարկում եմ կատաղած մեյլեր գրենք: Հանձինս Սերժին, որի տեղակալը և որի ազդեցության տակ գտնվող կազմակերպության տնօրենը բարբարոսությամբ են զբաղված: Դրա հետ միասին մեկել Կուլտուրայի նախարարին: ՈՒ ձեռի հետ առաջարկենք թրուքերին էլ 3000 դրամի չափով շտրաֆ ներկայացնեն ու էլ չասեն թե մեր մշակույթը թուրքերը վարի են տալիս: Զատո որենապաշտ տուժ կմուծեն: Բա էս լկտիացած անասունները թուրքերից ինչո՞վ են տարբերվում: Ու ընդհանրապես ո՞վ է սրանց թողել, որ սրանք մշակույթին մոտենան, որ հիմա էլ իրանց կոչում են ազգային պատկերասրահի տնօրեն: Դրան հենց պակերասրահի դեմը կախել է պետք, որ համ ոչխարները վախենան, համ էլ թուրքերը տեսնեն թե իրանց ինչ է սպասվում: Բայց քանի դեռ մենք ոչ մեկի չենք պատժի և մի աոնձռոտ 3000 դրամ տուժով կբավարարվենք, թրուքերը ու թուրքից շինված վաստակները պարզ է որ հալ էլ հայկական մշակույթը կոչնչացնեն: Ավելի վատ՝ թուրքը գոնե ուրիշի ստեղցածն է ոչնչացնում, իսկ իրանը դեռ ոչ մի անգամ չեմ լսել որ ոչնչացնի: Իսկ այն ինչ հնարաոր է թրքացնել, մեծ հաճույքով ու հաջողությունով թրքացնում է:

P.S. Արդեն սպանին եկեղեցիներ կառուցելով: Կարելի է մտածել, որ եղած եկեղեցիները այնպես են աշխատում, որ մոմ չեն հասցնում արտադրեն իսկ կնունքների հերթը մինջև Բաղդատ է հասնում, հիմա էլ ամեն մեկը իրեն անձնական եկեղեցի է կառուցում: Շուտով սեփական տերտեր էլ կպահեն: Մնում է մի հատ էլ Հայքը մի մեծ եկեղեցի դարձնեն, իսկ մենք էլ մեջը որպես քահանա ման գանք:

 

© 
постоянный адрес: http://www.miacum.ru/gazeta/2007/10/16/garni
Миацум.Ру