Общество Сюжеты Поиск Образование Мультимедия Топ 20
«Ավարայրի» գաղափարախոսներին

Հայրենիք լքելը միանշանակ սխալ է, անկումային տրամադրությունները նույնպես։

Ցավոք սրտի, մենք մնացել ենք 5–րդ դարում՝ նույն պատմություն է, նույն պաթոսը, նույն «Ավարայրը», նույն «բարոյական հաղթանակով» բավարարվելն ու մի կողմ քաշվելը, նույն կործանարար գաղափարը – «ով Ավարայրում չէ՝ դավաճան է, Վասակ է»։

Իսկ հերթական անպտուղ «ավարայրներից» հետո մեր հերոս–գաղափարախոսները փակվում են ժայռում «մինչև ցորենը դառնա ընկույզի չափ», և կրկին կոտրված ու հուսալքված Հայրենիքի անդաստանը վարելու ու գոնե ցորնաչափ ցորեն ստանալու բեռը թողնում «դժգույն» մշակներին՝ «դավաճան» Վասակներին։

Այս Վասակներն են, որ չեն հերոսանում բոսոր մարտերում, չեն սրբացվում խելագարված ամբոխների կողմից, սակայն նրանք են, որ իրենց «գորշ» ու «աննկատ» գործունեությամբ հանգիստ ու տաժանակրորեն ուղղում են Տղմուտում խրված ու բեկված մեր պետականության նավը՝ խոյանում են և աշխատում՝ վերջիվերջո կանգնելով պատմության արդարացնող դատաստանի առջև, առանց ավելորդ հերոսականության, բայց ի վերջո իրական, այլ ոչ բարոյական հաղթանակով։

© 
постоянный адрес: http://www.miacum.ru/gazeta/2008/03/09/1765
Миацум.Ру