Լեզվի և արյան մաքրությունները ուղղակի համեմատական են:
Խոսքը խառը արյան մասին չէ, այլ արյան որակի: Չնայած արյան որակը անկում է ապրում նաև որոշ ցեղատեսակների հետ խառնման հետևանքում նույնպես:
Արյան որակը, դա մարմնի ներկրած ուժն է՝, կենսահուրը: Որի պակասի դեպքում լեզուն(և ոչ միայն) այլայլվում է, և ենթարկվում ազդեցությունների: Մարդը սկսում է շփոթել իր ներկրած արժեքները, տպավորություն գործելու ունակության հետ:
Այսպիսով ստացվում է,որ լեզվի մաքրությունը ուղղակի համեմատական է մարդու առողջութանը:
Դժբախտաբար մեր ժողովուրդը մեծավ մասամբ այսօր հիվանդ է: Դա է հաստատում նաև առողջական վիճակագրությունը: Որի հետ չգիտես ինչու մեր ժողովուրդը հաշտվել է: Կարծես թե այդպես էլ պետք է լինի:
Եւ քանի որ դեռևս ոչ մի հիվանդություն չի բուժվել բժշկի, կամ թեկուզ բուժքրոջ քննադատություններով, ապա նմանապես անիմաստ է քննադատություններով որևե մեկին համոզել ապրել անաղարտ լեզվի գործածականով(վերաբերվում է ոչ միայն հայերին և հայերենին): Դա շատերի համար գերբնական ջանքեր է պահանջում, որոնց ճանապարհը փակ է մեկ այլ հոգեկան հիվանդությամբ, որը կոչվում է ալարկոտություն: Կա մեկ այլ ըստ էության հոգեկան հիվանդություն, բայց այդպես բնորոշված լինելու ցածր հավանականությամբ «մոդա» անվանմամբ, որը նույնպես բավականին լուրջ խոչնդոտ է: Իսկ կյանքը կցուցանե որ «մոդա» հասկացությունը վաղուց արդեն մրցահրավեր է նետել կապիկներին: Ինչ արած դա նույնպես բնական ընտրություն(էվոլյուցիա) է, թեկուզ հետադարձ(հարկ չեմ համարում գործածել «ինվոլյուցիա» բառը):
Լեզվի մաքրությունը դա ազնվության հետ ուղղակի համեմատական է:
Մարդ, որը չի տիրապետում մաքուր լեզվին(անկախ որ լեզվով է խոսում), չի կարող ամբողջությամբ վստահելի լինել: Միգուցե կլինի սրտանց մարդ, բայց ազնիվ լինել չի կարող:
Ավելորդ չի լինի ասել, որ գերակշիռ դեպքերում աղճատված լեզվով մարդիք լինում են սրիկա, անկախ նրանց ունեցած կոչումից,ձիրքից և դիրքից: Չեմ պնդի որ մաքուր լեզվին տիրապետող սրիկաներ չեն լինում, բայց վաղ, թե ուշ նրանք կորցնում են առհասարակ խոսելու ունակությունը(ըստ դեռևս չարտոնագրված «բարձրագույն վիճակագրություն» գիտության): Այդպիսի մարդիկ մաքուր լեզուն գործածում են միայն ինքնացուցադրման համար:
Մաքուր լեզուն ուղղակի համեմատական է Ոգու մեծությանը:
Մեծագույն Ոգին Տիեզերքն է, որը խոսում է մաքրագույն լեզվով: Այդ լեզուն կոչվում է Բնական Օրինաչափություններ:
# 40083
sps.gif Հետաքրքիր էր:


Եթե դժվար չե, գրելուց երրորդ շրիֆտով տեկստը ձնափոխեք: smile.gif
тему читают: