# 2927
Ջավախքի համառոտ պատմությունը
ответить
# 70739
Ջավախքի համառոտ պատմությունը

Ջավախքը պատմական Մեծ Հայքի թագավորության հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է: Այն մ. թ. ա. 2?րդ հազարամյակում մաս է կազմել Հայասա պետական կազմավորմանը, ՙԶաբախա՚ ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի (մ. թ. ա. 786?764) արձանագրություններում: Մ. թ. ա. 6?3?րդ դարերում Ջավախքը Երվանդյան թագավորության հյուսիսային գավառներից էր: Կարճ ընդմիջումից հետո Գուգարք նահանգի հետ այն Արտաշես I?ի (մ. թ. ա. 189?160 թթ.) կողմից վերամիացվել է Մեծ Հայքի թագավորությանը, որի կազմում մնացել է մինչև Արշակունյաց հարստության անկումը: Արշակունիների օրոք գավառը հիշատակվում է որպես Վարձավունի նախարարական տան կալվածք:
428 թ. հետո այս երկրամասը սասանյանները մտցրել են պարսկական մարզպանության մեջ: 7?րդ դարի երկրորդ կեսին այն գրավվել է արաբների կողմից: 10?րդ դարում Ջավախքը հայ Բագրատունիների թագավորության կազմում էր, որի կործանումից հետո կարճ ժամանակով` 11?րդ դարի կեսերին ենթարկվել է վրաց պետությանը` մինչև սելջուկ թուրքերի արշավանքները: 12?րդ դարի վերջից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմուկ (Թմկա) բերդի ու Ախալքալաքի (Նոր քաղաք) հետ տրվել է հայ Զաքարյաններին` որպես ժառանգական կալվածք: Այնտեղի հայ հոգևոր կենտրոնը եղել է Զրեսկ ավանը: Մոնղոլական լծի տապալումից հետո 1266 թ. այս տարածաշրջանը եղել է Սամցխե?Ջավախք իշխանության կազմում: 1587 թ. այն գրավել են օսմանյան թուրքերը և մտցրել Չլդրի (ապա` Ախալցխա) էյալեթի (վիլայեթ, նահանգ) մեջ` իբրև առանձին սանջակ (գավառ):
Ի սկզբանե Ջավախքը բնակեցված է եղել հայերով: Այդ մասին վկայում են հայկական, վրացական, արաբական, թուրքական և այլ աղբյուրներ: Ըստ վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու` 4-րդ դարի սկզբին սուրբ Նունեի, վրաց` Նինոյի քրիստոնեական քարոզչության օրերին Ջավախքում բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: 16?18?րդ դդ. թուրքական հարկացուցակների տվյալներով` Ջավախքի ու հարակից գավառների բնակավայրերի մեծ մասում ապրում էին հայեր: Նույն վկայությունը հանդիպում ենք նշանավոր աշխարհագետներ, վրաց հեղինակ Վախուշտ Բագրատիոնի և Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանի և այլոց աշխատություններում:
19?րդ դարի սկզբին Ջավախքը Հարավային Կովկասի այլ գավառների հետ հայտնվեց ռուսական կայսրության արտաքին քաղաքականության ոլորտում: 1828 թ. հուլիսին գեներալ Ի. Ֆ. Պասկևիչի զորքերը գրավեցին Ջավախքի կենտրոն Ախալքալաքը: 1830 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի (պատմական Գուգարաց աշխարհի Թռեղք գավառը) շրջակայքում` վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի: Այդ գաղթի շնորհիվ կրկին վերականգնվեց Ջավախքի նախկին հայեցի էթնիկական պատկերը: Տեղացի 1716 ընտանիք (մոտ. 10?11 հազ. շունչ) հայերի, 639 ընտանիք մահմեդականների ու 179 ընտանիք վրացիների կողքին հաստատվեցին 58 հազար արևմտահայեր:
1840 թ. Ախալքալաք գավառը, որ կազմում էր թուրքական նախկին սանջակի հիմնական տարածքը, մտցվեց Վրացա?իմերեթական, իսկ 1846 թ.` Թիֆլիսի նահանգի մեջ, 1874 թ. վերածվեց ինքնուրույն գավառի:
1841?1843 թթ. Ռուսաստանի տարբեր մարզերից աքսորված ռուս աղանդավորները` դուխոբորները, գավառի հարավային մասում (այժմյան Նինոծմինդայի շրջան) հիմնում են 8?9 գյուղ: Այսպես Ջավախքը դառնում էր բազմազգ. 1886 թ. գավառում հաշվվում էր 110 գյուղ, որոնք միավորվում էին 10 գյուղական համայնքներում` ընդամենը մոտավորապես 63,8 հազար բնակչությամբ, որից 46386-ը, այսինքն` 72,7%?ը` հայեր էին: Մահմեդականները 10,7% էին, ռուս դուխոբորները` 10,4%, վրացիները` 5,8%:
Ռուսական տիրապետության շրջանում Ախալքալաքի գավառը սոցիալ?տնտեսական և մշակութային զգալի վերելք ապրեց: Ախալքալաքը դարձավ արհեստավորական կենտրոն, իսկ գյուղերը սկսեցին կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում: 1830?ական թթ. սկզբներին Կարապետ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ Ախալցխայում բացվեցին Կարապետյան, Ախալքալաքում` Մեսրոպյան ծխական արական դպրոցները:
1856 թ. բարերար Կարապետ Յաղուբյանի ջանքերով ավարտվեց Ս. Խաչ եկեղեցու վերաշինությունը: 1870 թ. սկսեցին գործել Սանդխտյան օրիորդաց, իսկ 1880?ական թթ. սկզբին` ռուսական դպրոցները, 1889 թ.` քաղաքային ուսումնարանը, ստեղծվեց թատերական խումբ:
19?րդ դարի վերջին Ախալքալաքում Ջ. Տեր?Գրիգորյանի և Պ. Աբելյանի ջանքերով ստեղծվեց ազատագրական խմբակ: Այստեղ իր գործունեությունը ծավալեցին Հայ հեղափոխական դաշնակցություն և Սոցիալիստ հեղափոխականների (էսէռական) կուսակցություները: Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարները ջերմ արձագանք գտան ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի` Էրզրումի նահանգի հետ: Ջավախքը ծնունդ տվեց ազգային այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք էին Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Ռուբեն Տեր?Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, գրողներ Վահան Տերյանը, Դերենիկ Դեմիրճյանը, աշուղ Ջիվանին և ուրիշներ:
1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժման պատճառով բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան: Գաղթած 80 հազ. հայերից 35?40 հազ. զոհվեց: Նոյեմբերի վերջին գավառից թուրքական զորքերի հեռանալուց հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշևիկյան Վրաստանը: Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ?վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ: Թեև անգլիացիների ճնշման տակ Ջավախքը ժամանակավորապես դրվեց Վրաստանի հսկողության տակ, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում (1918?1920) չդադարեցրեց դիվանագիտական ջանքերն այն վերադարձնելու ուղղությամբ: Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը (Ալ. Բեկզադյան, Ալ. Մյասնիկյան, Ա. Մռավյան և ուրիշներ), ընդառաջ գնալով գավառի բնակչության ցանկությանը, նույնպես հանդես եկավ Ախալքալաքն ու հարևան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով: Սակայն վրաց?ադրբեջանական բոլշևիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին: 1921 թ. նոյեմբերի 6?ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ?վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվեց առ այսօր:
1921 թ. նոյեմբերի 6?ի համաձայնագրից հետո հայ բնակչության նկատմամբ ազգային խտրականության քաղաքականությունը շարունակվեց նոր դրսևորումներով: Ժամանակ առ ժամանակ սահմանային հիմնախնդիրը բարձրացվեցին ոչ միայն անհատ մարդկանց, այլև Ախալքալաքի իշխանության տեղական մարմինների` գյուղական խորհուրդների կողմից: Որքան էլ խնդրի քննարկումներն ու արծարծումները խորհրդային ժամանակաշրջանում տեղի էին ունենում գաղտնիության պայմաններում, այնուհանդերձ, իրենց արձագանքներն էին գտնում արտասահմանյան և տեղական մամուլում: Ժամանակի մամուլի ուսումնասիրությունից երևում է, որ այդ հարցը խիստ սրվել է 1925 թ.: Ամենայն հավանականությամբ դա կապված է եղել 1925 թ. փետրվարին ավիավթարից, չբացահայտված հանգամանքներում` Ալ. Մյասնիկյանի ողբերգական մահվան հետ: Ինչպես նշվեց, վերջինս կարողացել էր իր անձնական հեղինակությամբ և կոնկրետ քայլերով ջավախքցիների շրջանում խորհրդային իշխանության նկատմամբ որոշակի վստահության մթնոլորտ ստեղծել:
Կորցնելով աջակցության հույսի վերջին նշույլը` գավառի բնակչությունը դարձյալ բարձրացրել է Ախալքալաքը Հայաստանին միացնելու հարցը: Արտահայտելով ժողովրդի կամքը` համապատասխան որոշումներով 37 գյուղական խորհուրդներ 1925 թ. դիմել են Հայաստանի, Վրաստանի և ԽՍՀՄ բարձրագույն իշխանական մարմիններին: Երևան ու Թիֆլիս են ժամանել նրանց հատուկ պատվիրակությունները: Ժամանակի համար արտառոց այդ հարցի քննությունը հանձնարարվել է կովկասյան գործերին ՙքաջատեղյակ՚ Սերգո Օրջոնիկիձեին: Վերջինս, ինչպես երևում է ՏԱՍՍ?ի տարածած հաղորդագրությունից (ՙՊրավդա՚ թերթ, 12 մայիսի), 1926 թ. մայիսի 10?ին Թիֆլիսում անդրկովկասյան ընդլայնված կուսակցական խորհրդակցությունում հանդես է եկել զեկուցումով: Նա խորը անհանգստություն է հայտնել երկրամասում տակավին չոչնչացված մենշևիկյան, դաշնակցական ու մուսավաթական կուսակցությունների ՙպառակտչական՚, հակախորհրդային գործունեության առնչությամբ: Քննադատելով տեղերում ազգային հարցի նկատմամբ որոշ ղեկավար անձանց ՙսխալ՚ մոտեցումները, Օրջոնիկիձեն նշել է, որ ՙԱնցյալ տարի Ախալքալաքի 37 գյուղեր ցանկություն են հայտնել միանալ Հայաստանին՚: Ըստ երևույթին` կամենալով ընդգծել, որ գավառի ոչ բոլոր բնակավայրերն են հանդես եկել նման ցանկությամբ, բոլշևիկյան գործիչն անպայմանորեն ընդգծել է ՙ37՚ թիվը` մոռանալով, որ այն գավառի հայկական գյուղերի ընդհանուր թվի մեջ պատկառելի ցուցանիշ է: Եթե ամբողջ գավառի մոտ 80 գյուղերից հանենք մոտ 10?12 ռուս?աղանդավորական և վրացական գյուղերը, ապա կստացվի, որ գավառի հայ բնակչության կեսից ավելին ճարահատյալ գնացել է այդ վտանգավոր քայլին: Ս. Օրջոնիկիձեն այդ փաստը համարել է ՙսկանդալ՚` զարմանք հայտնելով Խորհրդային Վրաստանից հեռանալու և Հայաստանին միանալու հայերի ՙանբնական՚ ցանկության կապակցությամբ:

Continued on page 2
ответить c цитатой ответить
# 70740

Պարզվում է, որ համանման իրավիճակ ստեղծվել էր նաև Գանձակի (Գյանջա) գավառի լեռնային մասում (խոսքը Ղարաբաղի մասին է ?Ա.Մ.): Օրջոնիկիձեն, փորձելով հնարավորինս թաքցնել իրենց ազգային քաղաքականության ձախողումները, ինչպես վրացահպատակ Ախալքալաքի, այնպես էլ Ադրբեջանին ենթակա շրջանների հայության դժգոհության պատճառը համարել է ոչ թե քաղաքական, այլ զուտ տնտեսական: Այն է` Անդրկովկասի հողժողկոմատը Ջավախքում հայերին բավարար հողատարածքներ չի տրամադրել և նրանց գժտեցրել է ոչխարաբույծ?խաշնարած (ՏՉՓպՉՏՊ) վրացիների հետ, իսկ երկրորդ դեպքում` Գյանջայի (Ղարաբաղի?Ա. Մ) հայերին առհասարակ չի հատկացրել խոստացված հողակտորները:
Բնականաբար, Ախալքալաքի հայության պահանջը մերժվել է: Ինչպես երևում է եղած կցկտուր նյութերից` ախալքալաքցի պատվիրակներն օգնության խնդրանքով դիմել են հայ բոլշևիկներին, այդ թվում` Սաքո Համբարձումյանին` հույս ունենալով գոնե հասնել Վրաստանի սահմաններում ինքնավարության տրամադրմանը: Սակայն Համբարձումյանը, որ 1925 թ. հավանաբար ազգային քաղաքականության մեջ վերոհիշյալ ՙձախողումների՚ պատճառով Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահի բարձր պաշտոնից տեղափոխվել էր ավելի ցածր աշխատանքի, իրեն ՙապահովագրելով՚, ախալքալաքցիներից պահանջել է` թողնել ու հեռանալ իրենց տները և հիշել, որ ՙկոմունիստական կուսակցությունը գիտե, թե ում և երբ պետք է տալ ինքնավարություն՚:
Այս դեպքերի մասին Փարիզի ՙՀառաջ՚ թերթում կարդում ենք. ՙ?այսօր անհերքելի իրողություն է, որ ախալքալաքցիք ձգտում են իրենց գավառը միացնել Հայաստանին: Նրանց գյուղական խորհուրդների այս ուղղությամբ կատարած քայլերը հայտնի են ընթերցող հասարակայնությանը թե? մեր և թե? բոլշևիկյան մամուլից՚:
Առաջնորդվելով մայիսի 10?ի խորհրդակցությունում Ս. Օրջոնիկիձեի ելույթի ոգով` ՙլայն ճակատով շարունակել պայքարն ազգայնականության (նացիոնալիզմ) դեմ՚, ստալինյան ղեկավարությունը սաստկացրեց բռնությունները ՙհակախորհրդային՚ ուժերի դեմ: Հայերի պահանջները ոչ միայն չհարգվեցին, այլև ի վնաս Հայաստանի կատարվեցին նոր սահմանաձևումներ: 1927 թ. օգոստոսի 13?ին ստորագրվեց հայ?վրացական նոր համաձայնագիր` ՀՍԽՀ Լենինականի և ՎՍԽՀ Ախալքալաքի գավառների վարչատնտեսական սահմանների անցկացման մասին, որը հաստատվեց Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18?ի նիստում: Այս անգամ ևս նիստի մասնակիցների մեծամասնությունը վրացիներ ու ադրբեջանցիներ էին: Ինչպես կարելի էր սպասել, կայացված որոշմամբ դարձյալ անտեսվում էին հայերի շահերը: Մերժվում էր Լենինականի գավառի Դարաքյոյ գյուղին (այժմ` Շիրակի մարզի Աշոցքի ենթաշրջանի Սարագյուղ) Վրաստանից 80 դեսյատին հող հատկացնելու հայկական կողմի խնդրանքը: Մանրամասնորեն նշվում էր Լենինական?Ախալքալաք հատվածում հայ?վրացական սահմանագիծը, որն իբրև թե այլևս փոփոխման ենթակա չէր: Սակայն հետագայում ևս, մինչև 1933 թ. կրկին եղան մասնակի վերաձևումներ, որոնց արդյունքում ՀՍԽՀ?ն ունեցավ տարածքային նոր կորուստներ:
Այսպիսով` սահմանային հարցերում մնալով միայնակ Խորհրդային Ադրբեջանի և Վրաստանի ավելի ազդեցիկ բոլշևիկների և նրանց աջակցող կենտրոնի առջև, խիստ թուլացած Հայաստանի ղեկավարությունը, ի վերջո տեղի տվեց: Զանգվածային բռնամիջոցների շնորհիվ խորհրդային իշխանությանը հաջողվեց լռեցնել ինչպես ջավախքցիներին, այնպես էլ հարևան հանրապետություններին անցած տարածքների հայությանը:
Հետագա տարիներին, ստալինյան բռնատիրության ամրապնդման պայմաններում հիմնահարցը մոռացության տրվեց, առավել ևս, որ կամա թե ակամա, բնակչության մեջ գերակշռեց խնդիրը ՙինտերնացիոնալ բարեկամության՚ շրջանակներում լուծելու մոտեցումը, իսկ տարածքային վերաձևումների փորձերը դարձան անընդունելի ու խիստ վտանգավոր: Հարցը բարձրացնող անձանց մեծ մասը 1930?ական թվականներին բռնադատվեց:
Ախալքալաքի նախկին գավառի մեծ մասից կազմվեց նույնանուն վարչական գավառը (հետագայում` շրջան): Հյուսիսային գյուղերից Տաբածղուրին, Մոլիտը և Չխարոլան մտցվեցին Բորժոմի, իսկ Դամալան` ավելի ուշ կազմավորված Ասպինձայի շրջանների մեջ: 1930 թ. Ախալքալաքի շրջանից անջատվեց նրա հարավարևելյան մասը` կազմելով Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանը:
Խորհրդային իշխանության տարիներին քաղաքական ու սոցիալ?տնտեսական լծակների անբարենպաստ ներգործության հետևանքով սկսված բնակչության արտահոսքը դարձավ Ջավախքի ժողովրդագրական իրադրությանը բնորոշող երևույթ: Այդ առումով պատահական չէր, որ բնակչության տոկոսային հարաբերության տեսակետից, ի թիվս հայկական այլ տարածքների, երկրորդ աշխարհամարտի տարիներին Ախալքալաքն ունեցավ մարդկային ավելի մեծ կորուստներ: Բավական է նշել, որ պատերազմի օրերին բանակ զորակոչված 12684 ախալքալաքցիներից զոհվեց (մասամբ անհետ կորածներ) 7788?ը, այսինքն` 61,4 %?ը:
Էթնիկական ՙմաքրազարդման՚ ենթարկվեցին նաև մեսխեթցի թուրքերը, որոնց դավաճանության մեղադրանքով ստալինյան ղեկավարությունը 1944 թ. ամռանը Ախալցխայի, Ադիգենի, Ասպինձայի և Ախալքալաքի շրջաններից աքսորեց Միջին Ասիա: Տեղի հայերին արգելվեց զբաղեցնել թուրքերից դատարկված գյուղերը: Իմերեթիայից զանգվածաբար այս շրջաններ տեղափոխվեցին վրացի վերաբնակիչներ, որոնց կառավարությունը տեղավորեց մեսխեթցիների բնակավայրերում: Վրաստանի ղեկավարության ժողովրդագրական այդ միջոցառման հետևանքով հայաշատ Ախալցխայի և Ախալքալաքի շրջանների միջև ի հայտ եկավ վրացաբնակ Ասպինձան: Միևնույն ժամանակ, 1946?1949 թթ. զգալի թվով հայեր Վրացական ԽՍՀ հայաբնակ շրջաններից, այդ թվում Ջավախքից, աքսորվեցին Ալթայի երկրամաս և Սիբիր:
1950?70?ական թվականներին տնտեսական և քաղաքական շարժառիթներով հայ բնակչության արտահոսքը Հայկական ԽՍՀ, Հյուսիսային Կովկաս և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, մեծ չափեր ընդունեց: Ահա թե ինչու բարձր ծնելիությամբ և ընտանիքների բազմանդամությամբ աչքի ընկած Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջաններում (որոնք միասին հիմնականում կազմում էին նախկին Ախալքալաքի գավառի կամ պատմական Վերին Ջավախքի տարածքը) 1989 թ. բնակչության ընդհանուր թիվը հասավ սոսկ 1917 թ. մակարդակին` 105 հազար մարդու:
1989 թ. ապրիլին Աջարիայում տեղի ունեցած երկրաշարժից անօթևան մնացած կամ մասնակիորեն տուժած աջարներին վրաց կառավարությունը չհապաղեց բնակեցնել Ախալքալաքի վրացական մի քանի (Կոթելիա, Հոկամ, Գոգաշեն, Չունչխա և այլն) և Բոգդանովկայի ռուս դուխոբորների գյուղերում` վերաբնակիչների համար կառուցելով երկհարկանի առանձնատներ: Նկատենք, որ խորհրդային իշխանության յոթ տասնամյակների ընթացքում Ախալքալաքն ու Բոգդանովկան այդպիսի մեծ ծավալի պետական շինարարություն չէին տեսել: Այդուհանդերձ, Ջավախքի ժողովրդագրական իրավիճակը փոխելու այդ հերթական քայլն արդյունք չտվեց: Բնակլիմայական ծանր պայմանները աջարների զգալի մասին ստիպեցին վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը:
Ներկայումս Ջավախքն ու նրան հարակից հայաբնակ մյուս շրջաններն ապրում են դժվարին օրեր: Այդ տարածաշրջանը խորհրդային ժամանակաշրջանում լիովին անտեսված էր վրացական իշխանությունների կողմից: Վրաստանի անկախացումից հետո ինչպես Ջավախքի, այնպես էլ ողջ հանրապետության հայության նկատմամբ, հատկապես 1990?ական թթ. սկզբին` Զվիադ Գամսախուրդիայի նախագահական շրջանում, ավելի ուժեղացավ ազգային խտրականությունը: Թբիլիսիում և այլ խոշոր քաղաքներում հայերին վստահում էին պաշտոններ` միայն ազգանունները փոխելու, վրացի դառնալու պայմանով: Ախալքալաքի և Վրաստանի հարավում ընկած մյուս հայաշատ շրջանները մտցվեցին այսպես կոչված ՙ21 կիլոմետրանոց գոտու՚ մեջ, որտեղ արգելվեց հողի սեփականաշնորհումը, առուվաճառքը: Ջավախքը ազգային կազմի միատարրությունից զրկելու համար Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Ասպինձայի և Ադիգենի շրջանները միավորեցին վարչական մեկ նահանգի մեջ, որի կենտրոն դարձավ հետզհետե վրացացող Ախալցխա քաղաքը: Դրանով Ախալքալաքն ու Նինոծմինդան դադարեցին անգամ ինքնուրույն վարչական շրջան լինելուց, ջավախքահայությունը կորցրեց Թբիլիսիի հետ ուղղակի հարաբերվելու հնարավորությունը: Վարչական հիմնարկների մեծ մասը տեղափոխվեց Ախալցխա: Գործող ընտրական օրենքով, որը ենթադրում է խորհրդարանի պատգամավորության թեկնածությունների առաջադրում միայն կուսակցական սկզբունքով, հայ բնակչությունը, որը չունի պաշտոնապես գրանցված կազմակերպություններ, հայտնվեց անհավասար պայմաններում:
Հատկապես ծանր է Ջավախքի տնտեսական վիճակը: Աշխատատեղերի բացակայությունը, ազգային խտրականության առկայությունը, վրացական իշխանությունների նկատմամբ հիմնավորված անվստահության աճը, էլեկտրաէներգիայի մատակարարման անմխիթար վիճակը, հազարավոր մարդկանց հարկադրում են թողնել հայրենի բնակավայրերն ու արտագաղթել Ռուսաստան և այլ երկրներ:
Հայության շրջանում մեծ անհանգստություն առաջացրեց Ախալքալաքում տեղակայված ռուսական զինտեխնիկայի դուրսբերման գործընթացը 2000 թ. հոկտեմբեր?նոյեմբեր ամիսներից: Հայերը ռուսական զորամասի ներկայությունը հոգեբանորեն ընկալում են ոչ միայն իբրև իրենց ապահովության երաշխիք, այլև աշխատատեղեր ունենալու միակ հնարավորություն, քանզի բազմաթիվ ախալքալաքցիներ ծառայում են կամ աշխատում այդ զորամասում:
Անմխիթար վիճակում է նաև Ջավախքի կրթամշակութային կյանքը: Տարիներով հայկական դպրոցների ուսուցիչները չեն ստանում աշխատավարձ: Դպրոցների մեծ մասը կիսաքանդ վիճակում է: Լիովին խաթարված է հոգևոր?եկեղեցական կյանքը: Ախալքալաքում և Նինոծմինդայում բնակչությանը հոգևոր ծառայություն են մատուցում ընդամենը երկու քահանա: Նյութական ծանր վիճակում են թոշակառուները, ջավախքցի ազատամարտիկները:
Այդուհանդերձ, այսօր պատմական Ջավախքն իր երկու շրջաններով, հիմնականում հայաբնակ մոտ 100 գյուղերով և ավելի քան 100 հազար բնակչությամբ (95 %?ը` հայեր, հարևան Ախալցխայի, Ասպինձայի և Ծալկայի շրջաններում հաշվվում է մոտ 30 հայկական գյուղ` 60 հազ. հայ բնակիչներով) Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տարածքից դուրս գտնվող ամենամիատարր հայաբնակ երկրամասն է, որը ծանրագույն սոցիալ?տնտեսական ու քաղաքական պայմաններում իսկ շարունակում է ապրել իր հայաշունչ և հայեցի կյանքով:
Ջավախքի պատմության շարադրանքից երևում է, որ այս ինքնատիպ երկրամասը, անցնելով դարերի խորքով, հաճախ է ենթարկվել ավերածությունների, բնակչության արտագաղթի ու կոտորածների, երբեմն էլ դարձել բախտակից ժողովուրդների` հայերի ու վրացիների հակամարտության թատերաբեմ: Սակայն, բարեբախտաբար, գերակշռել է համերաշխ ապրելու, երկու ազգերի ընդհանուր շահերը մասնակի շահերից վեր դասելու երկուստեք ձգտումը: Այսօր, հայ?վրացական միջպետական ներդաշնակ հարաբերությունների պայմաններում, պատահական չէ, որ սոցիալ?տնտեսական ծանրագույն պայմաններում գտնվող Ջավախքը ոչ միայն չի դիտվում որպես հայ?վրացական քաղաքական հակամարտության, առավել ևս` անջատողականության դրսևորման գոտի, այլև ընկալվում է` երկու ժողովուրդների հետագա մերձեցման ու դարավոր բարեկամության խորացման տարածաշրջան: Այդ իմաստով դարձյալ անհրաժեշտ է հիշել, որ պատմությունը, խնդրի գիտականորեն անաչառ հետազոտությունը մեկ բան է, այսօրվա քաղաքական իրողությունները ճիշտ հասկանալու, ծառացած խնդիրները համատեղ, քաղաքակիրթ եղանակով լուծելու և հայ?վրացական բարեկամությունը սրբորեն պահպանելու ու ամրապնդելու հրամայականը` մեկ այլ բան:
Հայ և վրաց ժողովուրդների ընդհանրական ու կենսական շահերը ամեն ինչից վեր դասելու վերաբերյալ մեր միտքն ավելի ցցուն դարձնելու համար տեղին ենք համարում վկայակոչել Զորավար Անդրանիկի և Ջավախքի հարցում հայկական կողմի մոտեցումներն անզիջում կերպով պաշտպանելու դիրքորոշման կողմնակից Արշակ Ջամալյանի կարծիքները:
1919 թ. մայիսի սկզբին Անդրանիկի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի արտգործնախարար Ե. Գեգեչկորին փորձում է 1918 թվականի հայ?վրացական պատերազմի սանձազերծման ողջ մեղքը բարդել Հայաստանի կառավարության վրա` այդ հարցում ակնկալելով Զորավարի դրական պատասխանը: Սակայն ստացվում է իրապես իմաստուն, ժողովրդական հերոսին վայել պատասխան. ՙՔննություն չպիտի ընեմ, թե որ մեկն է մեղավոր: Եթե դուք այս երկու ժողովուրդներուն մեջ սիրո խարիսխը չի դնեք, երկուքն ալ պիտի տուժեն:

ответить c цитатой ответить
тему читают: