Հրածինների ու հողածինների հավերժ պայքարը Վերջերս պարբերաբար եւ հրապարակայնորեն քննարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենք ունենալու իրավունքը: ԱԺ պատգամավորները, պետական այրերը, հայ եկեղեցին ու հանրությունը հաճախ տարբեր եւ իրարամերժ կարծիքներ են արտահայտում ու յուրովի արձագանքում: Շատ պատգամավորներ, պետական ու քաղաքական գործիչներ, հաշվի առնելով մեր պետության փոքր տարածքը, համարում են, որ դիակիզումն անհրաժեշտ է հենց այս տեսանկյունից. երբ ամեն հողակտոր պետության համար արժեք է, հատկապես տնտեսության զարգացման ու բնակավայրերի ծավալման առումներով եւ օրինակ են բերում մի շարք զարգացած եվրոպական երկրների դիակիզարաններ ունենալու հանգամանքը: Մի մասն էլ գուցե նաեւ հավատամքային պատճառներ ունի, իսկ որոշների գաղափարական համոզմունքների համար էլ միեւնույն է, թե ինչ կերպ կվարվեն հանգուցյալի մարմնի հետ, քանզի նրանք մահից հետո կյանքի այլ դրսեւորման չեն հավատում: Հավատավոր աթեիստներ են...… Եկեղեցին պնդում է, թե՝ «հող էիր՝ հող դարձիր»-ը պարտադիր պայման է մարդու հուղարկավորման գաղափարաբանությունում, ուստի դա է ճշմարիտը, սակայն, կարծես թե դեմ չէ, որ եթե լինեն մարդիկ՝ դիակիզվելու պատրաստ, ապա՝ դիակիզվեն: Իսկ «Արորդիների ուխտ» հեթանոսական հավատքի հետեւորդները» եւ հայ արիներն ասում են լրիվ հակառակը, որ հայ տեսակը հողածին չէ, հրածին է եւ ճշմարիտ է՝ «հուր էիր՝ հուր դարձիր»-ը...… Ուստի թեման հրատապ է այլեւս՝ հատկապես հոգեւոր-գաղափարախոսական տեսանկյունից: Մի բան հստակ է՝ երկու դեպքում էլ հոգին ազատագրվում է մարմնից: Պարզապես «հող էիր՝ հող դարձիր»-ը գուցե թե որոշ ժամանակ կաշկանդում է հոգուն՝ իր մարմնի առկայության պարագայում՝ թեկուզ հողի տակ, համենայն դեպս նման տեսակետ կա, իսկ դիակիզումից հետո հոգին անկաշկանդ է ու ազատ:… Հողածինները պնդում են, որ մարմնի հողայնացումից հետո, մարդու ոսկորները մեզ կապում են նախնյաց հետ ու խառնվում հայրենի հողին, որից արարել է իրենց Աստված: Նրանք սա համարում են մեծ մեռելների շիրիմներին այցելելու կարեւոր նախապայման, որն արտացոլվում է նաեւ հայրենիքի գաղափարի տեսությունումս: Սրանք եւ էլի նման մեկնություններն, ինչ խոսք, կարեւոր պարզաբանումներ են՝ արժանի ուշադրության եւ վերլուծության: Քրիստոնյաները համարում են նաեւ, որ մարմինը վառելը պատիժ է, որը նախատեսված է դժոխքում, ուստի այն սատանայի գործ է... Բայց, ավա՜ղ, մոռանում են, թե քանի «հերետիկոսներ» են խարույկի վրա այրվել եկեղեցական որոշումներով: Ինչեւէ: Մարմնի այրումը այլ կերպ է դիտարկվում հայոց հին հավատքում եւ չի հակասում աստվածային օրենքներին... Ուրեմն, այս առումով ի՞նչ են ասում հրածինները: Նրանք առավելապես հոգեւոր երեւույթ են համարում հուղարկավորությունը, ուստի խնդիրը դիտարկում են միայն հոգու ազատագրման, նրան ծիսականորեն ճանապարհելու տեսանկյունից: Մարմինը ժամանակավոր կացարան է հոգու համար, ուստի կացարանից մի այլ կացարան կամ կյանքի ուրիշ ոլորտ հոգու անցումը «բարի ճանապարհ» մաղթելու պես մի բան է, ուստի հայ արիներն այն իրականացնում են այդ գիտակցությամբ...… Ովքեր կարեւորում են մեր պետության՝ առանց այն էլ սակավ տարածքները եւ դրանց պարբերաբար օգտագործումը, ավելի քան պարզ են արտահայտվել եւ ավելացնելու բան կարծես թե չկա: Այլ բան է՝ համաձայն ենք, թե՝ ոչ: Նույնն է «անհավատների» պարագայում, երբ՝ «կյանքը մեկ անգամ է տրված» ու պարզապես այն պետք է վայելել եւ կարեւոր չէ, թե մեռնելուց հետո իրենց մարմինը հող, թե մոխիր կդառնա: Գաղափարական «անհավատներ» էլ կան, ում համար Տիեզերքը պարզապես մի սառը իրողություն է, իսկ Աստված՝ սնոտիապաշտական հեքիաթի հերոս...… Եկեղեցու տեսակետը դարեդար հայտնի է, իսկ թաղման ծիսակարգին, առհասարակ հուղարկավորմանն առնչվում ենք ամեն օր...… Վերոնշյալ տեսակետներից միակը, որին շատ քչերն են ծանոթ, դիակիզման արարողությունն է: Նշենք, որ երբ դիակիզումից խոսում են աշխարհիկ մարդիկ, այդ թվում՝ օրենսդիրները, ապա դա որեւէ ծիսակարգ չի ենթադրում դիակիզման ընթացքում, պարզապես մարմինը մոխիր դարձնելու եւ այն արեւմտյան չափանիշներով հատուկ գերեզմանատներում շատ փոքր տարածքի (ներկայիս գերեզմանապալատների համապատկերի) վրա թաղելու խնդիր է լուծում: Իսկ երբ այդ մասին խոսում են «Արորդիների ուխտ»-ի քրմերը կամ հայ արիները, ապա դա, ինչպես վերը նշեցինք, բոլորովին այլ երեւույթ է եւ՝ մահից հետո նոր կյանքի անցնելու, հոգուն ճանապարհելու հոգեւոր ծես է դառնում...… Արիադավան (կամ ինչպես քրիստոնյաներն են որակել հին հավատքի հայերին՝ հեթանոս) հայերի համար սա հիրավի սրբազան թեմա է, եւ նրանք միանշանակ կողմ են դիակիզմանը՝ հավատքի ու ծիսակարգի պահանջներին հետեւելով: Այսինքն՝ զուտ դիակն այրելու հարց չի լուծվում, այն ուղեկցվում է ծիսական արարողությամբ: Դրա վառ օրինակը եղավ 2005թ. «Արորդիների ուխտ» համայնքի քրմապետ Սլակ Կակոսյանի դիակիզումը, երբ նա հեռացավ երկրային կյանքից... Նրա մասունքներն ըստ հայ արիական ծիսակարգի՝ դիակիզումից հետո հանձնվեցին բնության չորս տարրերին՝ կրակին, ջրին, հողին, օդին, իսկ հոգին համբարձվեց՝ հանձնվելով եթերին, ստանալով Հայ Աստվածների օրհնությունը: Հայ արիացու երկրային հոգին վեր է ածվում երկնային ոգու եւ շարունակում է իր ծառայությունը Հայ Աստվածներին, ազգին ու հայրենիքին՝ արդեն Հոգեւոր Հայրենիքին, որը հայ արիացին կրում է իր մեջ երկրային կյանքի ընթացքում: Հայ արիացին երկնի ու երկրի երկունքի ծնունդն է (Վահագն Աստծո հրե ծնունդն այդ իրողության ներկայացումն է, երբ նա ծնվում է երկնի ու երկրի երկունքից...), նա արեւորդի է՝ արորդի: Ուստի արեւածին հայ արիականներին խորթ է «հող էիր՝ հող դարձիր»-ը, եւ նրանք «հուր էիր՝ հուր դարձիր»-ի հետեւորդներն են, ու այս ցեղատեսակին դիակիզումը միաժամանակ հանգստություն է բերում եւ՛ մարմնի այլակերպման, եւ՛ հոգու ազատագրման առումով... «Մենք չենք ցանկանում, որ մեր մարմինը, որը «ժամանակավոր տուն՝ հանգրվան» է եղել մեր հոգու գործունեության համար, դառնա հողի տակ սողացող ճիճուների ու տզրուկների կեր, դա մեր հրե-վեհ հոգիների համար ստորացուցիչ է» - ասում են հայ արիները: - «Մենք չենք վիրավորում նրանց, ովքեր ուզում են մահից հետո հող դառնալ, դա իրենց խնդիրն է, մեզ համար այդ արարողությունն անընդունելի ու նվաստացուցիչ է մեր հավատքի տեսանկյունից: Ուստի ոչ ոք իրավունք չունի բռնանալ մեր արարչական հավատքի ու ծիսակարգի վրա: Մեր քրիստոնյա ազգակիցները թող շարունակեն իրենց «հողեղեն» թաղումները, բայց իրավունք չունեն (առավել եւս օգտագործելով պետության լծակները) բռնանալ մեր հավատալիքների ու պատկերացումների վրա, որոնք, ի դեպ, շատ ավելի հեռավոր ժամանակներից են գալիս, քան քրիստոնեական ավանդույթներն են ստեղծվել: Մեզ հաճախ են ասում, թե թաղումը՝ հողին հանձնելը, մեր պապերից եկած ավանդույթ ու ծիսակարգ է, հարց ենք տալիս, եթե այդքան ավանդապաշտ ենք, ապա ինչու՞ չենք հետեւում մեր այդ պապերի պապերի ավանդույթին ու ծիսակարգին, որոնք ոչ թե 1700 տարվա պատմություն ունեն, այլ՝ 5-10 հազար տարվա (հաստատ՝ նաեւ ավելի): Մենք կարեւորում ենք, որ ինչպես հոգին, այնպես էլ մարմինը պիտի վեր հանվի՝ գնա դեպի լույս՝ եթերանա ու ձուլվի մայր բնության բոլոր տարրերին, այլ ոչ թե թաղվի ու հանձնվի հողի տակ սպասող խավարին՝ Խավարի աստծուն» - շարունակում են նրանք: Հին առասպելներում եւ այլ հնագույն գրվածքներում պահպանվել են տեղեկություններ Աստծո որդիների՝ մարդ-աստվածների մասին, ովքեր բնակվել են Արարատում: Իսկ Արարատյան լեռնաշխարհը «Աստծո եւ մարդկանց հավիտենական ուխտի երկիր» է, «Մարդկության ծագման եւ փրկության երկիր», «Աստվածների բնակատեղի», «Սրբազան օրենքների երկիր»... Եվ մենք՝ որպես Արարչական տարածքի՝ Արարատյան լեռնաշխարհի բնիկներ, ոչ մի կասկած չպիտի ունենանք մեր աստվածային ծագման վերաբերյալ, թող այլոք որոնեն իրենց հայրենիքն ու ծագումը...… Ուստի մեր գենը առավել հուր ու եթեր է, քան հող ու կավ: Եվ, ըստ այդմ էլ, մեզանից շատերին պարզապես գենետիկորեն է հարազատ «հուր էիր՝ հուր դարձիր»-ը: «Բիբլիա»-ն նույնպես վկայում Աստծո եւ մարդկանց որդիների գոյությունը: «(Ծննդոց, գլ. Զ) - Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց. Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը (ընդգծումը-Ա.Ա.), որ գեղեցիկ էին, ամեն իրանց հավանածներիցը իրանց համար կանայք էին առնում: Եւ Եհովան ասաց. իմ հոգին մարդի վերայ միշտ չ՛մնայ, այն պատճառով որ նա մարմին է. այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին: Եւ հսկաները կային այն օրերը երկրի վերայ. եվ այնուհետեւ էլ որ բոլոր Աստուծոյ որդիքը մարդկանց աղջկերանց մօտ էին մտնում, եւ նորանք նորանց համար ծնում էին. նորանք այն զօրաւորներն էին, որ վաղուց անուանի մարդիկ էին...»: Այսպիսով առաջացավ նաեւ մի սերունդ, որը հրե-հողեղեն հատկություններով էր օժտված ու մինչ այսօր տառապում է իր ծագման երկակիությունից: Բայց այդ երկակիությունը ժամանակ առ ժամանակ տեղի է տալիս (ըստ անձի գենետիկ մաքրության աստիճանի), որը թույլատրում է վերազարթնեցնել ու աշխուժացնել կամ հրածին գենը կամ՝ հողածին... Սա արդեն պարբերական երեւույթ է, ուստի լուծում պետք է տրվի ոչ միայն հուղարկավորության պարագայում, այլեւ կեցական մի շարք հիմնահարցերում: Եվ իրոք, երբ եվրապարտադրմամբ տարաբնույթ այլասերներ, աղանդներ ու սեռամոլագարներ ամենատարբեր իրավունքներ ու արտոնություններ են ստանում, հատկապես հոգեւոր-բարոյական ու հանրակրթական ոլորտներում, հայոց հին հավատքի ու մշակույթի կրողներն աներեւույթ հալածվում են ու պախարակվում: Ի դեպ, վանականներ էլ կան նույնիսկ, ովքեր բացահայտորեն ասում են. եթե մի իրավիճակ լինի, որ իրենք պիտի նախնտրեն՝ «Եհովայի վկանե՞րը» գան իշխանության, թե՞ արիադավան հայերը, ապա կնախնտրեն առաջինին՝ քաջ գիտակցելով, թե ինչպես եւ որտեղից են կառավարվում աղանդները... Հայ արիները նշում են, որ տեր են մեր պատմության բոլոր ժամանակահատվածներին, նախահեթանոսական ու նախաքրիստոնեական, քրիստոնեական ու համայնավարական... բայց իրենց պաշտամունքը հենված է հայոց արմատից, ծագումից բխող հավատքի ու ծիսակարգի վրա, որ եթե «մեր պապեր» հասկացությունը դեպի հիմք չի տանում, ապա մեր այլ ազգակիցներ էլ կասեն, թե մեր պապերը կոմունիստ էին ու աթեիստ, ի՞նչ աղոթքի ու ծեսի մասին է խոսքը... եւ այսպես շարունակ: Ուստի նրանք՝ հայ արիները, պաշտպանելով մեր պատմության անքակտելիությունը, առաջարկում են գնալ դեպի ակունք-սկիզբ, հայտարարելով, որ ովքեր դա չեն ցանկանում, իրենց գործն է, բայց թող մեր առավել հինավուրց ավանդույթն ու իրավունքն էլ իրենք չոտնահարեն: Հիմա, երբ արդեն դիակիզարան ունենալու խնդիրը կարծես թե պետականորեն լուծված է, մինչեւ հաջորդ տարի կարիք կա օրենսդրական լուրջ շտկումների: Այդ օրենքը պիտի հստակ ձեւակերպում ունենա, որ հայ արիի դիակիզումը նաեւ ծես է՝ համապատասխան արարողությամբ, քանզի արդեն բազմաթիվ մարդիկ կտակնե ր են գ րել ծիսակարգով այրվելու եւ բնության չորս տարերքներին խառնվելու համար... Արամ Ավետյան |
тему читают: