Երեկ իրիկունը ալիքները փոխելիս ընկա Կարգին հաղորդման վրա։ Հովանավորներին ներկայացնելու պահն էր։ Ու ի՞նչ եմ լսում։ Կարգինի հովանավորների թվում է նաեւ ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը։ Երեւի այս պետական, ՀՀ ԿԲ-ի կողմից հիմնադրած կառույցում շուկան ուսումնասիրել են ու գտել են, որ իրենց ծառայություններով հետաքրքրվածները հատկապես Կարգին հաղորդումն են նախընտրում։ Հումորային այս հաղորդման վարողներ Հայկոն ու Մկոն շատ լուրջ տեսքով բացատրում էին, որ ֆինանսական, օրինակ, ապահովագրական վեճեր ունենալու դեպքում, կարելի է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ։ Առնվազն հետաքրքիր էր։
|
|
|